Դասարանական աշխատանք

Փորձեք լուծել բանավոր և հնարավորինս արագ.

• Վառվում է 10 մոմ: Դրանցից երեքը հանգցրին: Քանի՞սը մնաց:

Մնաց 0 մոմ։

• Վանդակում կա երեք ճագար: Ինչպե՞ս ճագարները բաժանել երեք ընկերների միջև այնպես, որ նրանցից յուրաքանչյուրն ստանա մեկ ճագար,

և մեկ ճագար էլ մնա վանդակում:

Ընկերներից մեկը վերցրեց վանդակով։

• Իմ ձախ կողմի գրպանում այնքան դրամ կար, որքան՝ աջ գրպանում: Ես

ձախ գրպանից 100 դրամանոց մետաղադրամը տեղափոխեցի աջ

գրպանս: Դրանից հետո աջ գրպանում քանի՞ դրամ ավելի եղավ, քան

ձախ գրպանում:

100 դրամով ավելացավ աջ գրպանում։

Ի՞նչ նշան պետք է դնել 7-ի և 8-ի միջև, որպեսզի արդյունքում ստացված

թիվը մեծ լինի 7-ից և փոքր լինի 8-ից:

7< 8

• Արմենը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 23 տարով: 5 տարի

հետո Արմենից քանի՞ տարով մեծ կլինի նրա հայրիկը:

23 տարով։

• Տղան ունի այնքան քույրեր, որքան եղբայրներ, իսկ նրա քրոջ քույրերը

երկու անգամ քիչ են եղբայրներից: Քանի՞ եղբայր և քանի՞ քույր են այդ

ընտանիքում:

3 եղբայր և 2 քույր։

Թողնել մեկնաբանություն