Այցելում ենք Վրաստանի Դեսպանատուն

Այսօր մենք այցելեցինք Վրաստանի դեսպանատուն։ Մեզ հետ էր վրացերենի ուսուցչուհին՝ ընկեր Ռինան։ Մինչ դեսպանատուն հասնելը մենք մի քիչ զբոսնեցինք։ Այնտեղ մեզ շատ լավ ընդունեցին՝ տեսանք այնտեղի դեսպանին։ Նաև մենք պատրաստել էինք հարցեր՝ սեպտեմբերի մեկի հետ կապված, իսկ դեսպանը պատասխանեց այդ հարցերին։ Քանի որ մենք այդքան լավ չգիտենք վրացերեն մենք հարցերը տվեցինք հայերենով, իսկ մեր ուսուցչուհին թարգմանեց վրացերեն։ Դեսպանատանը մեզ հյուրասիրեցին քաղցրավենիքներ և նվիրեցին վրացական գրքեր։ Երբ դուրս եկանք դեսպանատնից քայլեցինք և գնացինք դպրոց։
Այսպես անցավ մեր սեպտեմբերի մեկը։

Թողնել մեկնաբանություն