Category Archives: Ճամբար 2022

Շրջակա միջավայրի տոն| կանացի երջանկության ծաղկի մասին

Մեկնաբանություն՝
Այսօր շրջակա միջավայրի տոնն է, ես պատրաստել եմ տեսանյութ, որտեղ պատմում եմ մեր տանը գտնվող ծաղիկներից մեկի մասին, այն կոչվում է “Կանացի երջանկություն”։ Ավելի շատ տեղեկություն ստանալու համար կարող եք դիտել տեսանյութը։

Ճամբարային օրերի ամփոփում

Ես արդեն մեկ շաբաթ է ինչ հաճախում եմ ամառային ճամբար։
Այս տարվա ճամբարը անցած տարվա ճամբարից չի տարբերվում: Ես և իմ ընկերուհիները որոշեցինք, որ մեր ջոկատավարը պետք է լինի ընկեր Ռինան՝ մեր վրացերենի ուսուցչուհին:Ընկեր Ռինայի հետ մենք չենք ձանձրանում: Ճամբարի ընթացքում ես ձեռք բերեցի նոր ծանոթություններ: Մենք այցելեցինք ռոբոտաշինության դասարան, այնտեղ մենք ծանոթացանք տարբեր սարքերի հետ և ինքներս փորձեցինք պատրաստել ինչ որ նմուշ։