Category Archives: Վրացերեն

Վրացիների այցելումը մեր դպրոց

Այս շաբաթ մեզ հյուր էին եկել վրացիները։ Սկզբում մենք գնացինք քոլեջ այնտեղ նրանք մեզ սովորեցնում էին նրանց պարերը։
Հաջորդ օրը նրանք եկել էին դպրոց և ֆուտբոլային խաղեր էին խաղում հայերի հետ։ Շատ հետաքրքիր էր։ Իսկ հետո մենք գնացինք փոքր դահլիճ և ծանոթացանք։ Նրանք պատմեցին, որտեղից են եկել, նրանց պարերի մասին և ամեն մեկը նրա մասին պատմեց։ Ինձ շատ հետաքրքիր էր նրանց հետ։
Նաև մենք նորից գնացինք քոլեջ այնտեղ նրանք փորձեր էին անում՝ պարում էին, որպեսզի մեդիաուրբաթի ժամանակ նրանք ելույթ ունենան։
Հետո մենք գնացինք ավագ դպրոց հավաքվեցինք կլոր սեղանի շուրջ։ Մեզ հյուր էր եկել վրաստանի դեսպանը։ Մի փոքր զրույցից հետո նրանք ելույթ ունեցան։
Ինձ շատ հետաքրքիր էր նրանց հետ, հույսով եմ նորից կտեսնեմ նրանց։