Daily Archives: 05.02.2022

Ռուս-Թուրքական պատերազմների պատմությունը և հայերը

18-րդ դար
Ռուս-թուրքական բախումների մասին առաջին հիշատակություններն առկա են դեռևս 16-րդ դարից սկսած, բայց էականորեն դրանք մեզ վերաբերվում են 18-րդ դարի եզրագծից: Սա այն փուլն է, երբ Պետրոս Առաջինն, ավարտելով պատերազմը Բալթիկ ծովի համար, որոշեց հայտնվել նաև Կովկասում:Ավելին, հայ-վրացական համատեղ ուժերը հավաքվեցին և սպասում էին Պետրոսի ժամանմանը Գանձակի Չոլակ վայրում:Երեք ամիս անիմաստ սպասելուց հետո նրանք վերադարաձան իրենց տները, իսկ Պետրոսը կնքեց Կ. Պոլսի 1724 թվականի պայմանագիրը, որով ճանաչեց Թուրքիայի իշխանությունը Հարավային Կովկասի մեծագույն մասի վրա: Թուրքերն անմիջապես անցան գործի. գրավեցին Թիֆլիսը, Երևանը, Արցախը, Սյունիքը և ընդհանրապես Հարավային Կովկասի զգալի մասը` դրանից բխող բոլոր հետևանքներով:

19-րդ դար
Հաջորդ ռուս-թուրքական բախումը, որն անմիջականորեն վերաբերվում էր մեզ, դա 1806-1812 թվականների պատերազմն է: Այստեղ անենք մի միջանկյալ դիտարկում:Ռուս-թուրքական պատերազմները, որպես կանոն ընթանում էին երկու ճակատով` Բալկանյան և Կովկասյան: Շատ են դեպքերը, երբ վրացիները, մեգրելական կամ քարթլիի թագավորության ներկայացուցիչները ոչ միայն չեն աջակցել ռուսներին, այլ շատ դեպքերում նաև խոչընդոտել են:Այսպես, խնդիր չդնելով մանրամասն նկարագրել ռուս-թուրքական պատերազմների ընթացքը մենք պարզապես կանդրադառնանք այն հարցին, թե ինչ տվեցին մեզ այդ պատերազմներն՝ առանձին-առանձին վերցրած:  Այդպես, օրինակ 1810 թվականին, երբ Տորմասովը տապալեց Ախալցխայի գործողությունը, նա որոշեց յուրատեսակ կերպով փոխհատուցել և հրաման արձակեց  թալանել գավառի այն բոլոր գյուղերը, որոնք ժանտախտով վարակված չէին, իսկ դրանք հիմնականում հայկական գյուղերն էին: Բեսարաբիան զիջելու թուրքերի համաձայնությանը ռուսական դիվանագիտությունը պատասխանեց Անդրկովկասում գրաված Ախալքալաքի գավառը, Անապան ու Փոթին թուրքերին վերադարձնելու որոշմամբ: Ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ թուրքապատկան գավառներում տեղի ունեցան էթնիկական տեղաշարժեր՝ հայերի արտագաղթ ու բռնագաղթ: 


20-րդ դար

Առանձին գրքի թեմա է նաև առաջին աշխարհամարտի ռուս-թուրքական ճակատը: 1914-1916 թթ. ռուսական զորքերի վայրիվեր արշավանքների` հարձակումների և նահաջների, իսկ 1917-ի բոլշևիկյան հեղաշրջումից հետո ընդհանրապես ճակատից դուրս գալու արդյուքնում հնարավոր եղավ ցեղասպանության իրագործումը: Թուրքերը և նրանց կողմից հովանավորվող ջարդարարներն առանձնակի հաճույքով էին կոտորում հայերին, քանզի հայերը աջակցում էին իրենց ոխերիմ թշնամիներին` ռուսներին:Այսպիսով, ինչպես տեսանք, ռուս-թուրքական բոլոր պատերազմների ընթացքում, որոնք ընթացել են Կովկասյան ճակատում, ռուսներին ամենահավատարիմը եղել են հայերը, և դրա համար բացառապես փոխհատուցել են կրած մարդկային միլիոնավոր և տարածքային հսկայական կորուստներով: Ծառայել են հեզորեն` չստանալով ոչինչ: