Թունավոր նյութեր օդում

Արտադրական գործունեությունը ազդում է մթնոլորտի վրա, որի աղտահարման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական ձեռնարկությունները, տրանսպորտը,  թունաքիմիկատների օգտագործումն, հումքի վերամշակումն, ինչպես նաև ջեռուցման համար օգտագործվող վառելիքի այրումը և նմանատիպ բաներ:

Փոշու ընդհանուր բաղադրության մեջ կարելի է հայտնաբերել ծանր մետաղներ՝ առաջին կարգի վտանգավորության տարրեր․․․

Բոլորն ասում են, որ մթնոլորտի աղտոտման ամենահիմնական աղբյուրներից մեկը ավտոտրանսպորտն է:

Որոշակի կլիմայական պայմաններում անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ տեղի է ունենում օդի երկրորդային աղտոտում՝ լուսաքիմիական սմոգ, երբ առաջնային աղտոտող նյութերը քայքայվում են՝ գոյացնելով աղտոտող նոր նյութեր:  Ջէկերը, արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտը մթնոլորտ են արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր, այլև մեծ քանակությամբ ջերմություն, ինչի հետևանքով մթնոլորտը տաքանում է, փոխվում են օդի խոնավությունն ու շարժունությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման: 

Բույսերի և կենդանիների նեխման հետևանքով օդ են թափանցում նաև բազմաթիվ ախտածին մանրէներ:

Թողնել մեկնաբանություն