Օզոն, օզոնային շերտ,օզոնային ճեղքերի առաջացման պատճառները

Օզոնը թթվածնի երեք ատոմներից բաղկացած եռատոմ մոլեկուլ է։ Օզոնի մոլեկուլը կազմված է թթվածին քիմիական տարրի երեք ատոմից ՝ Օ3: Սովորական ջերմաստիճանում օզոնը կապույտ գազ է։ Մթնոլորտում օզոնի մոլեկուլը անկայուն է։ Օզոնը առաջանում է վերնոլորտում 25-30կմ բարձրություններում և կազմում է Երկրի մթնոլորտի աննշան մասը։ Օզոնային շերտը պահպանում է կենսոլորտը արեգակնային ուլտրամանուշակագույն և ռենտգենյա ճառագայթներից։

Միաժամանակ օզոնային շերտը արդյունավետ կլանում է բոլոր կենդանի օրգանիզմների համար մահացու, ռենտգենյա և ուլտրամանուշակագույն ճառագայթների մասը թույլ չեն տալիս, որպեսզի հասնեն Երկրի մակերևույթ։ Օզոնը կլանում է վտանգավոր և որոշակի ալիք ունեցող ուլտրամանուշակագույն ճառագայթները ՝ պահպանելով կյանքը Երկիր մոլորակի վրա։ Օզոնային շերտի քայքայումը ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրներից է։ Եթե օզոնային շերտի քայքայման գործընթացը չդադարի, ապա դրա հետևանքները մարդկային հասարակության համար աղետալի կլինեն։

Թողնել մեկնաբանություն